Համերգ
Համերգ-զրույց Ելենայի հետ
Ամռան վերջին ուրբաթը «Լոֆթ»-ում անմիջական է և երաժշտական. մենք հյուրընկալելու ենք Ելենային՝ կիթառով հայտնի աղջկան, ով վաղուց է, ինչ Երևանի կոլորիտի անբաժանելի մասն է:
Օգոստոսի 28-ին՝ 19:00-ին, սիրով սպասում ենք նաև քեզ. արի Լոֆթ, վայելիր Ելենայի՝ մեկը մյուսից հրաշալի կատարումները և զրուցիր նրա հետ, տուր այն բոլոր հարցերը, որոնք կծագեն գլխումդ:
Երկու ժամ տևողությամբ այս համերգ-զրույցը, կարծում ենք, երկար կհիշվի:
Մուտքավճարը՝ 2000 դրամ: