Vegan Fest Yerevan
Սիրով հրավիրում ենք մասնակցելու սեպտեմբերի 29-ին կայանալիք Vegan Fest Yerevan փառատոնին, այն տեղի կունենա Մաշտոցի պուրակում՝ ժամը 13:00-ից մինչև երեկո:
Բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Հայաստանյան փառատոնի կարգախոսն է "Ընտրիր կյանքը", այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին:
Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:
Սեպտեմբերի 29-ին Մաշտոցի պուրակում սպասվում են՝
փառատոնին հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, սպորտային միջոցառումներ՝
Հեծանվավարժանք
Slackline,
Street Workout,
Յոգա,
Լուսանկարների ցուցահանդես
Դինգոն կբերի որդեգրման ենթակա կենդանիներին և նույնիսկ կարող եք որդեգրել նրանցից մեկին :
Բուսական սննդի հյուրասիրություն. Ամենահամեղ բուսական սննդի մրցույթ՝ պատրաստեք և բերեք ձեզ հետ բուսական որևէ ուտեստ և կարող է հենց դուք հաղթեք մրցույթում:
Կլինի նաև Free Market-ի սեղանիկ, բերեք այն ամենը ինչ տարիներով դրված է դարակներում ու երբեք էլ չեք օգտագործելու, թողեք սեղանիկին ու հնարավոր է ինչ-որ մեկին դա պետքական լինի: Նույնպես կարող եք սեղանիկից վերցնել այն, ինչ ձեզ պետք կգա:
Բերեք ձեզ հետ ձեր փոքրիկներին, այդ օրը նրանց համար էլ հաճելի անակնկալներ կլինեն: