Ցուցահանդես. «Ոսկեձեռիկ» | Exhibition "Voskedzerik"
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է հայկական մանրանկարչության բոլոր սիրահարներին՝ մասնակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մանրանկարչության Արվեստի Կենտրոնի սաների «Ոսկեձեռիկ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Մանրանկարչության Արվեստի Կենտրոնը միակ մասնագիտացված դպրոցն է Հայաստանում, որտեղ երեխաները հնարավորություն ունեն խորապես ուսումնասիրելու և սովորելու հայկական հնագույն և գեղեցկագույն արվեստը՝ մանրանկարչությունը:
Կենտրոնը հիմնվել է 1993թվականին, այդ ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից: Ավելի քան 20 տարիների ընթացքում ունեցել է 200-ից ավելի շրջանավարտներ, որոնք արդեն իսկ իրենց ներդրումն ունեն ժամանակակից մանրանկարչության և սրբանկարչության մեջ: Նրանց ձեռքերով վերականգնվել են Սբ. Հակոբ Մծնբեցի եկեղեցու և Օհանավանքի որմնանկարները:
Եկեք միասին վայելենք երեխաների ոսկի ձեռքերով ստեղծված ժամանակակից մանրանկարչությունը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On September 28th, at 7: 00 pm Naregatsi Art Institute is pleased to invite all fans of miniature painting to the exhibition entitled "Voskedzerik" showcasing the works of the Mother See of Holy Etchmiadzin and AGBU Miniature Art Center students.
The Miniature Art Center is the only specialized school, where the children have the opportunity to study and learn profoundly the ancient and beautiful art of miniature painting.
The center was founded in 1993, by His Holiness GAREGIN II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, then the Vicar of the Ararat Patriarchal Diocese.
It had more than 200 graduates for over 20 years who have already had their great contribution to the contemporary miniature painting and icon painting. The frescoes of St. Hakob Mtsnbetsi Church and Ohanavanq have been restored by them.
Come along to enjoy the miniature paintings created by the children's golden hands.
Admission is FREE
Phone · +374 11 201020
www.naregatsi.org
