Ռոք առավոտ փոքրերի համար մամաների հետ
Այս կիրակի ՏաՏայում ռոք է հնչելու բալիկների ու մամաների համար: Ծրագրում ներառել ենք Լեդ Զեփըլին, Փինք Ֆլոյդ եւ Բոբ Դիլան: Մինչեւ կենդանի երաժշտություն սկսելը, որոշել ենք երեխաները դեմքերը մի քիչ ներկոտել, որ ռոքի տրամադրություն ստեղծենք: Երաժշտությանը զուգահեռ երեխաները հնարավորություն կունենան խաղալ եւ ձեռքի աշխատանքով զբաղվել, իսկ բոլորին մենք աշնանային համեղ մրգեր ենք հյուրասիրելու:
Համերգ-հանդիպումը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց մայրիկների կամ նաեւ հայրիկների/տատիկների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) www.facebook.com/tata.armenia: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Մինչեւ 1 տարեկանների մուտքն անվճար է: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ շատերի սիրելի Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
