Ցուցահանդես
Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված հուշ-ցերեկույթ
Հոկտեմբերի 3-ին, ժամը՝ 14։00, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանին նվիրված ընթացիկ ցուցադրության սրահում, տեղի կունենա հուշ-ցերեկույթ։
Խորհրդահայ նշանավոր նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում, Զարդարյանների ընտանիքը և Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում են հուշ–ցերեկույթ՝ նվիրված վարպետ Զարդարյանին։
Միջոցառման ընթացքում կհնչեն նրան ճանաչողների պատմությունները, ովքեր ճանաչել են նրան ի մոտո, խոսել, շփվել։ Կհնչեն նաև հումորներ, վարպետի հետ կապված հուշեր, նրա կերպարը բնութագրող փոքրիկ պատմություններ, ինչպես նաև կցուցադրվեն ընտանեկան լուսանկարներ, հատված վարպետի մասին նկարահանված ֆիլմից։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը։