Այլ
Խաղում ենք «Լիմոնադ Պոնգ»
Հոկտեմբերի 3-ին՝ 15:00-ին, արի Loft` «Լիմոնադ պոնգ» խաղալու: Դե այո, տարօրինակ է հնչում, չէ՞ որ խաղի անունը «Beer pong» է: Բայց, չխախտելով Loft-ի ներքին սահմանադրությունը՝ ալկոհոլային խմիչքը փոխարինել ենք լիմոնադով:
Խաղը պարզ է. սեղանի վրա շարված կլինեն բաժակներ՝ լցված լիմոնադով: Մասնակցի խնդիրն է պինգ-պոնգի գնդակը նետել այնպես, որ այն ընկնի բաժակներից որևէ մեկի մեջ: Եթե քեզ երեք անգամ անընդմեջ հաջողվի գցել այն բաժակի մեջ, կարող ես ըմպել դրա պարունակությունը:
Մուտքը՝ 700 դրամ
Հանդիպում ենք հոկտեմբերի 3-ին՝ 15:00-ին, Loft-ում:
