Նկարչի աշխատանքը անիմացիայում. Պլաստիլինի կիրառման տեխնիկաներ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հարթակ-ի «Նոու - հաու» բաժնի դասընթացների շրջանակներում Էօնում տեղի կունենա «Նկարչի աշխատանքը անիմացիայում. Պլաստիլինի օգտագործման մեթոդները» դասընթացը, որը կվարի Իլյա Յուդովիչը:
Վարպետության դասը նվիրված կլինի նկարիչի աշխատանքին պլաստիլինային անիմացիայի մեջ: Կուսումնասիրենք պլաստիլինըէ որպես նյութ, գեղանկարի և քանդակի տարրերը, ինչպես նաև տեղում փորձենք աշխատել այդ հատկությունների հետ: Դասը բաղկացած կլինի տեսական ներածությունից և գործնական դասընթացից: Տեսական մասում անիմատոր Իլյա Յուդովիչը կներկայացնի պլաստիլինով աշխատելու մեթոդներն ու տեխնիկաները, ինչպես նաև իր ֆիլմի նյութերը: Գործնական մասում մասնակիցները կփորձարկեն պլաստիլինի՝ թե՛ գեղանկարչության և թե՛ քանդակի հատկությունները:
Մուտքը՝ 2000 դրամ:
Իլյա Յուդովիչը ծնվել է 1982 թվականին, Զլատոուստում (Ռուսաստան): 2008 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: 2009 թվականից աշխատում է Վիլյամ Սարոյանի, «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման վրա, որն իրականացվում է տիկնիկային անիմացիայի ոճով: