Այլ
Շոկոլադագործություն
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հարթակ-ի «Խոհարարության» բաժնի դասընթացների շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պողոտա) տեղի կունենա «Շոկոլադագործություն» դասընթացը, որը կվարի Լևոն Ավագյանը:
Մուտքը՝ 1500 դրամ:
Շոկոլադը՝ նրբագեղության, անկրկնելիության և ազնվացեղության յուրօրինակ էտալոն, երջանկության բաղադրատոմս է, որով բանախոսը կկիսվի դասընթացի բոլոր մասնակիցների հետ՝ սկզբում պատրաստելով Մայաներից ժառանգած Չոկոլադե ըմպելիքը, որից հետո՝ Բռաունի թխվածքը:
Ուսանել է Մոսկվայում, և մասնակցելով բազմաթիվ միջազգային խոհարարական մրցույթների՝ ներկայացրել է հայկական խոհանոցի ավանդույթներն ու կերակրատեսակները: Այժմ Լևոնը Ավագ խոհարարների գիլդիայի, ինչպես նաև Մոսկվայի և Հայաստանի խոհարարների ասոցիացիաների անդամ է: