«Գրքի և ընթերցանության համառոտ պատմություն»
Ինչպիսի՞ փոխակերպումներ է ստացել գիրքը թղթագալարներից մինչև էլեկտրոնային գիրք և ինչպե՞ս է ըստ այդմ փոխվել ընթերցանության մոդելն անտիկ աշխարհից մինչև մեր օրեր: Ի՞նչ առավելություններ տվեց էջերով գիրքը թղթագալարների հանդեպ: Ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց մարդը Գուտենբերգի գյուտով: Ինչպիսի՞ փոխակերպումներ են սպասվում գրքին էլեկտրոնային դարաշրջանում: Արդյոք իրականություն կդառնան ֆուտուրոլոգների կանխատեսումները. արդյոք մոտ ապագայում գրադարաններն իրոք կվերածվեն թանգարանների: Որ դարաշրջանում ինչպե՞ս է ընթերցել մարդը և ընթերցանության հետ կապված ի՞նչ սովորություններ է ունեցել. չէ՞ որ ընթերցանության պատմությունը ենթադրում է նաև վաղուց անհետացած ժեստեր ու սովորություններ, ե՞րբ է մարդը բարձրաձայն ընթերցանությունից անցել մտքում ընթերցանության, ո՞ր դարաշրջանում ովքե՞ր են եղել ընթերցողները, օրինակ՝ ե՞րբ է կինը դարձել ընթերցող և այլն: Ի՞նչ է ծրագրային գրականությունը և ինչպե՞ս է ծրագրային գրականության միջոցով իրականացվում ընթերցանության վերահսկողությունը:
Դասախոսությունը կկարդա արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը: