Մետաքսի վրա նկարչություն արվեստասերների համար
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, Հարթակ-ի «Արվեստ և Արհեստ» բաժնի դասընթացների շրջանակներում Էօնում տեղի կունենա «Մետաքսի վրա նկարչություն արվեստասերների համար» դասընթացը, որը կվարի Մարի Ադամյանը:
Սեմինարի ընթացքում բատիկի ստեղծման պատմությունը, ինչպես նաև բատիկի և մետաքսի վրա նկարչության տարբերությունները կներկայացվեն: Դրան կհաջորդի գործնական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կնկարեն մետաքսի վրա հատուկ ներկերով և կկերտեն արվեստի իրենց կտորը:
Մուտքը՝ 2000 դրամ:
Մարի Ադամյանը ժամանակից արվեստագետներից մեկն է, որը աշխատում է տարբեր ժանրերով ու տեխնիկաներով, սկսած մետաքսի վրա նկարելուց մինչև կտավի վրա յուղաներկով նկարելը: 1998թ. Մարին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանը: 2003թ.-ից սկսած Մարին մասնակցել է ավելի քան 40 ցուցադրությունների Հայաստանում, Արցախում, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում և Ռուսաստանում: 2007թ. նա առաջին հայ ստաղծագործողն էր, ով մասնակցեց Էսեքսում կայացած մետաքսի նկարչության փառատոնին: 2012թ. մասնակցել է Ռումինիայում կայացած Գրաֆիկական Արվեստի միջազգային բիեննալեին: Նա առաջին նախադեպն էր հայ ստեղծագործողների համար: 2015թ. նույն փառատոնին մասնակցելով` Մարին հասավ եզրափակիչ փուլ: Երևանում 6 անհատական ցուցադրություն է ունեցել: Մարիի աշխատանքները ցուցադրվում են Երևանի Պատմության թանգարանում և Շուշիի Ազգային պատկերասրահում: Մարին հՀայաստանի Նկարիչների Միության, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ է (International Organisation of Silk Artists, International Association of Artists “ArtNations): 2009-2011թթ. նա դասավանդել է մետաքսի վրա նկարչություն Զատիկ մանկատան սաներին, իսկ այժմ դասավանդում է ԱՅԲ ավագ դպրոցում:
Համեցե'ք մետաքսի նուրբ աշխարհ՝ հետաքրքիր աշխատանքներ ստեղծելու: Մետաքսը յուրահատուկ հումք է, թեթև և նուրբ ` ի տարբերություն կտավի կամ թղթի: Մետաքսի հետ աշխատելը մի ուրիշ հաճույք է, որը պիտի վայելել գեթ մեկ անգամ:
