Այլ
Աշխարհի ամենամեծ գաթան. Գաթայի Փառատոն 2015
Հոկտեմբերի 10-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա «Գաթայի փառատոն»-ը, որտեղ ականատես կլինենք և կհամտեսենք աշխարհի ամենամեծ գաթան:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է.
- Ազգային երգ ու պար
- Ազգային խաղեր
- Գաթայի պատրաստման մրցույթ
- Ձիավարություն
- Արիշտայի պատրաստում
- Օղու թորում
- Այցելություն գյուղի փոքրիկ թանգարան
- Գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակների և բարիքների համտես
- Արհեստի և Արվեստի գործերի ցուցահանդես վաճառք:
Փառատոնից հետո մեզ սպասվում է այցելություն Նորավանք վանքային համալիր:
Մասնակցության վճար` 4500 դրամ: