Մունե
Հոկտեմբերի 31 – 14։00, «Մոսկվա» կինոթատրոն, Կապույտ դահլիճ
Մունե / Ֆրանսիա, 2014
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն
Մունեն փոքրիկ, զվարճալի այծեմարդ է կախարդական աշխարհում։ Նա, ի հակառակ իր ցանկությունների, լուսնի պաշտպանն է։ Նրա աշխատանքն է գիշեր «բերել» և հետևել երազների աշխարհին։ Բայց նա դառնում է իրար հաջորդող աղետների պատճառը, և ստվերների պաշտպաններին հնարավորություն է տալիս գողանալու արևը։ Սոհենի՝ Արևի պաշտպանի և փխրուն Վաքսի ներկայությամբ, Մունեն սկսում է անհավանական որոնումների մի շարք, որոնք նրան դարձնելու են լեգենդար պաշտպան։ Տիեզերքի մասին այս ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ արևը և լուսինը պաշտպանվում են իրենց պահապանների կողմից, հիմնված է Բենոյիթ Ֆիլիպպոնի պատմության վրա, վերջինս համագործակցել է Ալեքսանդր Հեբոյանի հետ, ով եղել է DreamWorks-ի, Kung Fu Panda-ի, Monster vs Aliens ֆիլմերի նախկին անիմատորը։