Համերգ
Միասին նշենք Երևանի տոնը
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 11-ին` ժամը16.30-ին սիրով հրավիրում է Ձեզ «Բարեկամության ձեռքեր» արձանի շրջակայք («Երիտասարտական» մետրոյի հարևանությամբ)՝ մասնակցելու «Մեր հին ու նոր Երևան» միջոցառմանը: Այստեղ Ձեզ սպասում է ցուցահանդես` կազմված երևանցիների արխիվներից գտնված հին լուսանկարներից, որոնք նոր կյանք են ստացել «Ունիսոն-Ստուդիա»-ի մասնագետների շնորհիվ: Համերգային կատարմամբ հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը: Կցուցադրվեն նաև «Ունիսոն» ՀԿ կերպարվեստի ստուդիայի սաների լավագույն աշխատանքները: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: