Շնչառություն և շարժում / Breathing & movement
Հոկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ին, Թումանյան Այգում «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Շնչառություն և շարժում» դասընթացը, որը կվարի Անահիտ Տեր-Սարգսյանը:
Դասընթացի առաջին հատվածում կիրականացվի մարմնի տաքացում և ճիշտ շնչառություն, իսկ երկրորդ հատվածում՜ ծանոթացում մնջախաղային որոշ արտահայտչամիջոցներին: Դասընթացի մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան հարմար հագուստ և հարմար ոտնամաններ, քանի որ այդ դասընթացի տարածք դրսում օգտագործվող կոշիկներով մուտքն արգելված է:
Մուտքն ազատ է:
Կյանքի միապաղաղ ռիթմից փախչելը ու միտքը, հոգին ու մարմինը ներգրավող գործով զբաղվելը բոլորիս պահանջն է: «Շնչառություն և շարժում» դասընթացը կվարեն Պանտոլաբ պլաստիկային ստուդիայի հիմնադիրները՝ մնջախաղային դերասան և ռեժիսոր Հայկ Զորիկյանը և դերասանուհի-ռեժիսոր Անահիտ Տեր-Սարգսյանը: Պանտոլաբ ստուդիան մարմինը և հոգին մարզելու լաբորատորիա է, որտեղ ձեզ կսովորեցնեն դերասանական արվեստ և կօգնեն հղկելու ձեր մարմնի ճկունությունը: Ստուդիա հաճախողները հնարավորություն ունեն տիրապետելու մարմնի ճկունության գաղտնիքներին և բացահայտելու մնջախաղային արվեստը: Դասընթացներն անցկացվում են Պանտոլաբ ստուդիայում, որը գտնվում է Սայաթ Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում:
