Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոն
Աննա Մայիլյան, մեցցո-սոպրանո, "Նաիրի" լարային կվինտետ /Ֆրանսիա/, Հայկ Դավթյան, ջութակ, Լյուսի Բեսսիե, ջութակ, Ցվետելինա Ալաջեմ, ալտ, Սոֆի Ռիբրո, թավջութակ, Վերոնիկ Գոտերոն, կոնտրաբաս
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
2015-ին իրականացվելիք Փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
Փառատոնի 2-րդ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տանը: Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակից, ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանի շուրջ համախմբված “Նաիրի” Լարային Կվինտետը, անվանի մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի հետ համատեղ, հանդես կգան Հայող Ցեղասպանության 100-րդ Տարելիցին նվիրված հատուկ ծրագրով:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: