Մոծակներին վանող համակարգ
Հոկտեմբերի 16-ին` ժամը 13:30-ին «Հարթակ» փառատոնի շրջանակներում TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) Հակոբ Հակոբյան փող., 3 շենք հասցեում տեղի կունենա «Մոծակներին վանող համակարգ» դասընթացը, որը կիրականացվի ANEL-ի կողմից:
Հավաքվող համակարգն ունի կիրառական նշանակություն և կարող է հետագայում պատրաստվել յուրաքանչյուրի կողմից: Մոծակներին վանող այս համակարգը, որի հիմքում ընկած է որոշակի տիրույթի ուլտրաձայնային ալիքի ստեղծումը, պիտանի է առօրյա կենցաղում: Դասընթացի մասնակիցները կպատրաստեն առաջարկվող համակարգը հենց դասընթացի ընթացքում:
Մուտքն ազատ է:
Սեմինարն իրականացվելու է ինժեներությամբ հետաքրքրված երիտասարդ ուսանողների կողմից, ովքեր իրականացրել են մի շարք հետաքրքրաշարժ ինժեներական նախագծեր և ներկայացել են տարբեր ցուցահանդեսներում: Նրանք ներկայացնում են ANEL-ը՝ Armenian National Engineering Laboratories: