Ինչպե՞ս հաջող ստարտափ լինել / How to build a successful startup?
Հոկտեմբերի 16-ին` ժամը 16:30-ին TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) Հակոբ Հակոբյան փող., 3 շենք հասցեում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ինչպե՞ս ստեղծել հաջող ստարտափ» դասընթացը, որը կվարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչ Արտաշես Վարդանյանը:
Ինչու՞ են ստարտափները ձախողվում և ի՞նչ է պետք անել պահանջարկ ունեցող արտադրանք ստեղծելու համար: Այս հարցերի պատասխանը կստանան դասընթացի մասնակիցները, որոնք հնարավորություն կունենան ձեռք բերելու իրենց զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ: Դուք կստանաք խորհուրդներ հենց փորձագետից: Եթե չես իրագործում երազանքդ, մեկ ուրիշը վարձում է քեզ իր երազանքն իրագործելու: Կյանքը շատ կարճ է հիմարություններով զբաղվելու համար:
Մուտքն ազատ է:
Արտաշեսը ներկայացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Նա խանդավառ ստարտափ է, տեխնոլոգիական ապրանքների սիրահար, ֆինանսների և կառավարման փորձագետ: Արտաշեսը վայելում է հայաստանյան ստարտափների էկոհամակարգում իր ունեցած ամեն մի լուման: Մեծ ընկերության փոքր մասնիկ լինելը և ստարտափներին ճանաչելն իսկական առավելություն է: Արտաշեսը մշտապես սովորում է իր իսկ զարգացման համար և կիսվում է իր փորձով ու գիտելիքներով մյուսների հետ: Նա աշխատել է 20 ստարտափների հետ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Կանադայից, Միացյալ թագավորությունից և օգնել է նրանցից վեցին աշխատել մոտ 1 միլիոն դոլար: Եթե չես իրագործում երազանքդ, մեկ ուրիշը վարձում է քեզ իր երազանքն իրագործելու: