Հաց պատրաստելու դաս
Հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին «Հարթակ» փառատոնի շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պողոտա) տեղի կունենա «Հաց պատրաստելու դաս» դասընթացը, որը կիրականացվի Քրամբս հացթուխարանի կողմից:
Հացը մեզ համար ուղղակի սննդի մի մաս չէ, այն մեզ համար խորհուրդ է: Հենց այդ պատճառով դասընթացը կլինի հացի դերի և նշանակության մասին: Որքանով է այն կարևոր մեր առողջության համար: Միասին կսովորենք տան պայմաններումթխել հացի տարբեր տեսակներ: Այնուհետև մեր ընտրած հացով կպատրաստենք տարբեր համեղ պատառներ:
Մուտքը` 1500 դրամ:
Քրամբս հացթուխարանը մասնագիտացած է Եվրոպական հացամթերքի արտադրության մեջ: Վերականգնելով մոռացված հացաթխման ավանդույթները՝ մենք ցանկանում ենք հետ բերել հացի հանդեպ վստահությունը և այս գործին մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք կտրականապես դեմ ենք հացի արտաքին տեսքն արհեստականորեն բարելավող քիմիական նյութերին ու հավելուկներին: Ավելին` արտադրանքի որակը բարձրացնելու նպատակով մենք խուսափում ենք հացի մեջ խմորիչներ օգտագործելուց և փոխարենը կիրառում ենք տարբեր բնական թթխմորներ, որոնք բարելավում են արտադրանքի թե՛ համը, թե՛ որակը: