Գևորգյան Հայկական Մարտարվեստը / Armenian Gevorgyan Martial Art
Հոկտեմբերի 18-ին` ժամը 16:30-ին Թումանյանի այգում, «Հարթակ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Գևորգյան մարտարվեստ» դասընթացը, որը կվարեն Կառլեն Հակոբյանը և Դավիթ Հայկունին:
Գևորգյան մարտարվեստը հայ մարտիկի մարտարվեստ է և կրում է հիմնադրի՝ Գևորգ Գևորգյանի անունը: Մարտարվեստի այս համակարգը երկարատև ուղի է անցել, թրծվել է արցախյան ազատամարտում: Գևորգյան ոճը, ներառելով հոգևոր, դաստիարակչական և բարոյական արժեքներ, առաջին հերթին մարտի արվեստ է և այս առումով մարտարվեստի տեխնիկայի որևէ սահմանափակում չունի, քանի որ նպատակը հակառակորդ ուժի չեզոքացումն է: Հարվածները կենտրոնացված են ամենախոցելի կետերի վրա՝ աչքեր, կոկորդ, վերջույթներ և այլն: Հատկանշական է, որ հայկական այս մարտաոճի հիմքում միայն մարտարվեստի հնարքները չեն, այլև մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, մարդասիրությունը, մարտիկին բնորոշ խաղաղասիրությունն ու երբեք նախահարձակ չլինող մարդու տեսակը:
Մուտքը՝ անվճար:
Դավիթը 1999-2004թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության համալսարանում, ավարտել մագիստրոսի կոչումով: 2012թ. սեմպտեմբերի 3 ից մարզվում է Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոցում և շատ ուրախ է ու հպարտ, որ Գևորգ Գևորգյանի սանն է:
Կառլենը 2013թ.-ից սովորում է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետում: Հայկական Գևորգյան Մարտարվեստի դպրոցում մարզվում է 2011թ. հոկտեմբերի 1-ից:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: