Beatles երեխաների եւ մամաների համար
Այս կիրակի ՏաՏայում Beatles է հնչելու բալիկների ու մամաների համար, որ նախաձեռնել է մեր Քեթին (Չիկագոյից) իր ընկերոջ հետ միասին, իսկ երգելու եւ երգել սովորելու հարցում կօգնի մեր խմբավար Սոնան :): Ծրագրում ներառել ենք բավական ծանոթ ստեղծագործություններ, որոնք նախ կկատարենք, հետո կփորձենք մի քանի բան սովորել կամ վերհիշել ու երգել մամաներով ու ճտերով: Երաժշտությանը զուգահեռ երեխաները հնարավորություն կունենան խաղալ եւ ձեռքի աշխատանքով զբաղվել, իսկ բոլորին մենք աշնանային համեղ մրգեր ենք հյուրասիրելու:
Համերգ-հանդիպումը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց մայրիկների կամ նաեւ հայրիկների/տատիկների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) www.facebook.com/tata.armenia: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Մինչեւ 1 տարեկանների մուտքն անվճար է: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ շատերի սիրելի Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: