Դասընթաց՝ կլոր մակերեսի վրա ասեղնագործության անվճար սովորեցնելու պրակտիկայով
Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը և «Կենաց տուն» ՀԿ հրավիրում են Ձեզ սովորելու և վարպետանալու հայկական ավանդական կիրառական արվեստի և ձեռարվեստի ճյուղերից մեկի՝ կլոր մակերեսի վրա ասեղնագործության անվճար դասընթացներին (ավանդական ձու-հմայիլների օրինակով): Դասընթացի տևողությունը երեք փուլերով է: Առաջին փուլի սկիզբը նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 21-ը (8 դասընթաց) շաբաթը մեկ անգամ 1.5-2 ժամ տևողությամբ, ժամը նախնական հաստատումով 15:00-19:00 (առաջարկեք Ձեզ հարմար ժամերը այս միջակայքում): Ծրագրի նախնական փուլում կպատրաստվեն ամանորյա զարդարանքներ: Դասավանդող մասնագետ՝ ՀՀ Ժողովրդական Վարպետ Լալա Մնեյան: Դասընթացի ավարտին կտրվեն վկայագրեր:
Դասընթացներն կանցկացվեն «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գեղեցիկ և լուսավոր սրահում (Այգեձոր 53/2):
Հարցերի և մանրամասն տեղեկության համար զանգահարել՝ 094-37-02-14, 091-37-02-14, կամ գրեք հետևյալ էլ. հասցեին՝ mneyan@yahoo.com
Դասըթացին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր տարիքի ներկայացուցիչ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.