Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» գրքի շնորհանդես
Սիրով հրավիրում ենք Ձեզ հոկտեմբերի 29-ին` ժամը 18:30 Խնկո Ապոր անվ. ազգային գրադարան, որտեղ տեղի կունենա 2014 թվականի ամենավաճառված, The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» նոր հայերեն գրքի շնորհանդեսը:
Միայն այդ օրը Դուք կարող եք ձեռք բերել գիրքը 3900 դրամով: Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Մուտքն ազատ է:
«Սա մի գիրք է, որ կոտրում է սիրտդ, բայց ոչ թե հյուծելով, այլ շարունակ ավելի ու ավելի մեծացնելով, մինչև այն, ի վերջո, պայթում է». The Atlantic