Զեկույց - դասախոսություն, Սարգիս Հացպանեան
Նարեկացի Արվեստի Միությունը հոկտեմբերի 23-ին` ժամը 19:00-ին, հրավիրում է ներկա գտնվելու Սարգիս Հացպանեանի «Ինչու՞ Ցեղասպանություն» դասախոությունների շարքին, որն այս անգամ նվիրված է «Աթաթուրք» մականվամբ հայտնի Մուստաֆա Քեմալի կենսագրության անհայտ էջերին:
«Ո՞վ էր իրականում թուրքերի հայր՝ «Աթաթուրք կոչված Մուստաֆա Քեմալը» բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հայեցակետերը.
1.Ո՞վքեր էին Մուստաֆա Քեմալի ծնողներն իրականում, որտեղից էին եկել–հայտնվել Սալոնիկում։
2. Ո՞րտեղ է անցել նրա մանկությունը, ո՞ր դպրոցն է հաճախել, ու՞մ դաստիարակությունն է ստացել։
3.Ե՞րբ է անդամակցել «Երիտթուրքական» կազմակերպությանն ու ֆրանկմասոնական «Մակեդոնիա Ռիզորտա և Վերիթաս» օթյակներին։
4.Ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել Սուլթան Աբդուլ Համիդի տապալմանը և զինվորական ինչպիսի՞ կարիերա է արել։
5. Որտե՞ղ է գտնվել Մեծ Եղեռնի տարիներին և ինչպիսի՞ն է եղել նրա հայոց ցեղասպանության մասնակցությունը։
Մուտքն ազատ է: