Հանդիպում արվեստի հետ. Կամո Նիգարյան
Հոկտեմբերի 29-ին, ժ. 18:30 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Հանդիպում Արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ նոն-կոնֆորմիստ արվեստագետ Կամո Նիգարյանին, որն անց է կացվում կենտրոնի «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության շրջանակներում: Միջոցառման շրջանակներում կհնչի զեկույց արվեստագետի մասին, ինչպես նաև կներկայացվի ցուցադրության պատկերագիրքը:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում
• Զեկույց՝ «Արվեստը որպես դիզայն. Կամո Նիգարյանի ստեղծագործական պրակտիկան 1970-80-ականներին՝ Խորհրդային արվեստի համատեքստում»
Բանախոս՝ ցուցադրության համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյան
• «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Խորհրդային մշակույթի կազմավորման տարիներին դիզայնի կարևորությունը և փոխկապակցվածությունը արվեստի հետ հանրահայտ փաստ է։ Սույն թեման սակայն երբևիցե չի դարձել ուսումնասիրման կամ քննարկման առարկա խորհրդահայ և արդի արվեստի պատմագրության մեջ, որտեղ դիզայնի բնագավառը գտնվել է մշտապես ստորադասված, եթե ոչ իսպառ անտեսված կարգավիճակում։
Կամո Նիգարյանի ստեղծագործական պրակտիկայի առաջին՝ 70-80-ականների շրջանը, խնդրականացնում է նման մոտեցումը։ 1973-ին ասպարեզ գալով որպես արդյունաբերական և գրաֆիկական դիզայներ՝ Նիգարյանի բեղուն գործունեությունը համընկնում է 1920-ականների խորհրդային ավանգարդիստական նախագծի վերընկալման հետ։ Հղվելով այդ ժամանակաշրջանին՝ նրա բազմաթիվ ուրբանիստական, թանգարանային և կոմունիկացիոն, արդի և ապագա կենցաղի ոլորտներին առնչվող նախագծերը հերքում են դիզայնի զուտ կիրառական ֆունկցիան։ Այդ աշխատանքների տեխնոլոգիական և հայեցակարգային առաջադիմությունը թույլ չեին տալիս արվեստագետին իրականացնել դրանց մեծ մասը։
Արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանի սույն զեկույցը դիտարկում է Նիգարյանի դիզայներական գործունեությունը որպես ժամանակակից արվեստի կիրառարական փոխակերպման փորձ։ Հարաբերակցելով իր աշխատանքները արդի արվեստի որոշ դրույթների հետ՝ Նիգարյանը ջանում էր ստեղծել առարկաներ, գործիքներ և տարածություններ, որոնք մարդու և իր միջավայրի միջև կառաջացնեին փոխհարաբերությունների նոր մակարդակ։
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 / 34:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
«Залечь на дно в Ереване»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Цена билета:5000-50000 др.