Արտավազդ Բայաթյանի գրքի շնորհանդեսը
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00 կկայանա Արտավազդ Բայաթյանի «Գիրք ցնցուղ» գրքի շնորհանդեսը:
Արտավազդ Բայաթյանը... Այո՛, այո՛, նույն ինքը` հանրահայտ «Արձագանք» ստուդիայի հիմնադիրն ու երկար տարիների ղեկավարը, «Ծնունդդ շնորհավոր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» և բազում այլ սիրված երգերի հեղինակը գրել, տպագրել է իր առաջին գիրքը` «Գիրք ցնցուղ»: Ի դեպ, գիրքը երկլեզու է ` հայերեն և ռուսերեն` “Книга душ”:
Գրքի հերոսուհին դերասանուհի է, ով, հաղթահարելով կյանքի դժվարությունները, վերածնվում է, դառնում այլ մարդ:
Ներկաներին, փաստորեն, սպասվում է երկու հաճելի անակնկալ.մեկը, որ իրենց համար կբացահայտեն Ա. Բայաթյան-գրողին, մյուսը` առիթ կունենան ունկնդրելու Ա. Բայաթյանի երգերից` հեղինակի կատարմամբ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: