Այլ
Աշխատանքի տոնավաճառ
Նոյեմբերի 3-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում ժ.12:00-14:00 տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը Չիլդրեն» և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող LIFE ծրագրի շրջանակներում: Հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող բոլոր աշխատանք փնտրողներին մասնակցել տոնավաճառին և բաց չթողնել անմիջապես գործատուի հետ հանդիպելու հնարավորությունը: Չմոռանաք վերցնել ձեր ռեզյումեները: Իսկ Ունիսոնը, որը միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում, տեղում կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010/055 522170 հեռախոսահամարով:
