Մարմնի և հոգու ներդաշնակություն
«Ականաթի» սիրելի բարեկամ, մենք «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի «Պրոգրես» ակումբի հետ համատեղ սկսում ենք նոր ծրագիր, որը կիրականացվի դասընթացների (թրեյնինգների) և միջոցառումների միջոցով: «Ականաթի» ջերմ ու հյուրասեր մթնոլորտում միասին վեր կհանենք հուզող հարցեր և կփորձենք քննարկումների, թրեյնինգների միջոցով լուծումներ գտնել:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին` ժամը 18.30-21.30: Թեման հետևյալն է. «Մարմնի և հոգու ներդաշնակություն»:
•Ինչպես են հույզերը և տագնապներն արտահայտվում ինքնազգացողության վրա:
•Ինչու է ժամանակակից բժշկությունը երբեմն դառնում անզոր, նույնիսկ ամենասովորական հիվանդությունները հաղթահարելու գործում:
•Ինչ գիտենք մեր ու այլոց էներգետիկայի մասին և մերսման խորքային հնարավորությունների մասին:
Դասնթացները վարում է փորձառու մանուալ թերապևտ, վերտեբրոլոգ և պրակտիկ մերսող Մանվել Մկրտչյանը, ով երկար տարիներ դասավանդել և աշխատել է Բելառուսում, Մոսկվայում և Երևանում: Շուրջ 15 տարի նա տարբեր երկրների բուժհաստատություններում աշխատել է ողնաշարի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ:
Մասնակցության վճարը՝ 1500 դրամ (սուրճի ընդմիջումով): Սիրով սպասում ենք բոլորիդ:
