«Աշունը գրչիս տակ» գեղարվեստական թարգմանությունների մրցույթ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ամենամյա «Աշունը գրչիս տակ» գեղարվեստական թարգմանություններ֊ի մրցույթ֊ը։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Անհրաժեշտ է միայն.
1. Ընտրել ցանկացած օտարազգի հեղինակի մեկ չափածո (2 քառատող և ավելի) կամ արձակ ստեղծագործություն (մեկ A4 ֆորմատի վրա գրաշարվածքի չափով և ավելի),
2. Ընտրված ստեղծագործությունը պարտադիր կերպով պիտի լինի աշնանային մոտիվներով և պարտադիր բնագրային տեքստից,
3. Ընտրել այն լեզուն, որից կթարգմանվի բանաստեղծությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն կամ իսպաներեն),
4. Պատշաճ կերպով բանաստեղծությունը թարգմանելուց հետո ուղարկել բնօրինակը (նշել նաև հեղինակին), թարգմանությունը և թարգմանչի անձնական տվյալները ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ էլ․ փոստի հասցեին՝ sss.romance.germanic@gmail.com,
5. Հայտն ուղարկել մինչ սույն թվականի նոյեմբերի 25-ը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո մեկշաբաթյա ժամանակահատվածում։ Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։ Մրցույթի նպատակն է խթանել ստեղծագործական մտքի զարգացումը, թարգմանական հմտությունների զարգացումը, գրականության հանդեպ երիտասարդության սերը։
