Այլ
«Տեսողական արվեստ» գրքի շնորհանդես
Asekose.am-ը և Գերման Ավագյանը նոյեմբերի 10-ին` ժամը 18.00-ին, հրավիրում են «Տեսողական արվեստ» գրքի շնորհանդեսին:
Լուսանկարչության և պոեզիայի աննախադեպ համադրում, որը նախ ներկայացավ ցուցահանդեսով, այնուհետ վերածվեց ինքնատիպ գրքի:
Շնորհանդեսը կկայանա Նավավար ձկնալի ըմպելարանում, որտեղ շարունակվում են ներկայացվել Գերման Ավագյանի «Տեսողական արվեստ» ցուցադրության 15 լուսանկարները:
