Պար
Friday SalsateKa with Monica & Cris
Loft-ը և Իսպանական կենտրոնը ներկայացնում են ուրբաթյան "SalsateKa" պարային երեկո Կոլումբիայից ժամանած պարուհի Մոնիկա Կոնդեի և Կուբայից Կրիստիան Գեռայի հետ: Մոնիկան Երևանում է Իսպանական կենտրոնի հրավերով և սիրով կկիսվի Ձեզ հետ իր պարային հմտություններով: Սովորելու ենք լատինամերիկյան ամենապահանջված պարերը՝ սալսա, բաչատա և կիզոմբա:
Միջոցառումը սկսվելու է 19:30-ին: Մինչև 20:30-ը սովորելու ենք պարել նշված պարային ոճերը, որից հետո շարունակելու ենք յուրացնել սովորածը մինչև 22:00-ն:
Ուշադրություն, երեկոյի ընթացքում լինելու է զովացուցիչ ըմպելիքի հյուրասիրություն:
Եվ այս ամենը, ինչպես միշտ, մատչելի մուտքավճարով՝ 2000 դրամ:
Տեղերը սահմանափակ են և առանց գրանցման:
Սիրով սպասում ենք բոլոր պարասերներին:
