Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք / Avetik Alaverdyan: Color as a Passion
Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18):
Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն Կարոյան):
Ցուցահանդեսի հղացական շրջանակը
Այս ցուցահանդեսով մենք նպատակ ունենք ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին,ինչպես նաև դրանց միջև առկա հակասություններին:
Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է,թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին, սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը, գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ,որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Կարծում ենք, այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության(այդ թվում նաև արվեստի) մեջ ։
Համադրողներ՝ Լիլիթ Անտոնյան, Թերեզա Դավթյան
The Institute for Contemporary Art in collaboration with “Galentz Museum” presents an exhibition titled “Avetik Alaverdyan: Color as a Passion”. The opening will take place on November 13, 2015 at 7pm. The exhibition will be accessible to the public until December 23, 2015 (18 Galentz str, Yerevan).
The exhibition is a course work of Lilith Antonyan and Tereza Davtyan, 2013/15 school –year students of Curatorial Module Art Criticism & Curatorial Studies School (head of course work is N. Karoyan).
The Concept of the Exhibition
The exhibition aims to focus on the interrelationship of modern and contemporary arts, its inner issues, differences and controversy.
Living in such a small town as Yeghvard, Avetik Alaverdyan’s glance is directed at the past and the nature. It seems there must be more peacefulness here, but the artist’s passion for color comes to disturb the quiet themes. As a result, his brush creates images full of emotional contradictions. We think these contradictions reveal the tensions of the modern art retreating in the contemporary reality.
Lilith Antonyan, Tereza Davtyan