Այլ
«Բացարձակ ձևի վարպետը» հանդիպում քանդակագործի հետ
Նոյեմբերի 9-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով ներկայացնում է հայկական ժամանակակից արվեստի վառ, սակայն քչերին հայտնի ներկայացուցիչ՝ քանդակագործ Գրիգոր Մանուկյանին:
Վերացական արվեստի մոնումենտալ մտածողության տեր այս արվեստագետին ծանոթացել էինք դեռ ամռանը և այցելել նրան իր սիրելի գյուղում՝ Վարդաբլուրում:
Գրիգոր Մանուկյանի արտասովոր, բայց խոսուն արվեստով տպավորված՝ Նարեկացի Արվեստի Միությունը իր հետևորդների համար կազմակերպել է հանդիպում վարպետի հետ:
Սպասվում է հետաքրքիր և տպավորիչ ծանոթություն հայկական մասշտաբային-ծավալային մտածողության հետ:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
