Կինո
Կինոչորեքշաբթի. «Քառուղի» վավերագրական ֆիլմ
Նոյեմբերի 18-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում «Կինոչորեքշաբթիի» շրջանակներում կցուցադրվի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառեժիսուրա բաժնի 4-րդ կուրսի ուսանողների՝ «Քառուղի» վավերագրական ֆիլմը` ռեժիսոր Արման Այվազյան:
Ֆիլմը նկարահանվել է «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության կազմակերպչական և տեխնիկական օժանդակությամբ, գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հերբերտ Գասպարյան:
Հրավիրում ենք դիտելու հաղթական ոգու տեր 4 հայ ազատամարտիկների վայրիվերումներով լի կյանքի խաչվող 4 տարբեր ուղիները ներկայացնող «Քառուղի» վավերագրական ֆիլմը, որում ցուցադրվում են մարտական ուղղի անցած հերոսների հաղթական պատերազմական անցյալը և առօրյա խնդիրներով ու կարիքներով լի ներկան:
Մուտքն ազատ է:
