Համերգ
Արվեստանոց. «Հայ երգի վառ գույները»
Շտապում ենք տեղեկացնել, որ տևական ընդմիջումից հետո մեկնարկում է շատերի կողմից արդեն սիրված` ‹‹Արվեստանոց›› ուսուցողական ծրագիրը, որի նոր հանդիսաշրջանը կբացեն հայ երգի նրբաճաշակ կատարողներ՝ երգչուհիներ Անուշ և Ինգա Արշակյանները:
Նոյեմբերի 25-ին` ժամը 16:00-ին սիրով հրավիրում ենք 9-14 տարեկան երեխաներին մասնակցելու «Հայ երգի վառ գույները» խորագիրը կրող արվեստանոցին:
Մանուկներին խնդրում ենք չմոռանալ բարձերը՝ սրահում հարմարավետ տեղավորվելու համար:
‹‹Արվեստանոց›› ծրագրին կարող են մասնակցել միայն երեխաները:
