Full Life հավելված / Full Life application
Երիտասա՞րդ ես: Նախընտրո՞ւմ ես ակտիվ կյանք և ցանկանո՞ւմ ես ձեռք բերել նման հետաքրքրություններ ունեցող նոր ընկերներ սպորտի, արվեստի, ծրագրավորման և մի շարք այլ ոլորտներում: Ուրեմն միացի´ր այս նորաստեղծ, հավես app-ի հավես չպրեզենտացիա-ծնունդին:
Չպրեզենտացիայի ժամանակ`
• Կխոսենք սմարթֆոններից և համացանցից օրեցօր աճող կախվածության մասին:
• Կիմանանք, թե ինչպես դուրս գալ վիրտուալ աշխարհից և օրը լցնել մարդկային, ակտիվ ու ջերմ շփումով Full Life հավելվածի միջոցով:
• Կկիսվենք Full Life-ի ստեղծման ընթացքում տեղի ունեցած զավեշտալի և հետաքրքիր պատմություններով:
• Մտագրոհ (Brainstorming) կիրականացնենք:
• Կլինեն 2 հաճելի անակնկալներ, որոնցից մեկը կստանա Full Life-ի ամենաակտիվ օգտատերը:
Վերջում կհամտեսենք Ֆուլ Լայֆ տորթը:
Դե ինչ, հարգելինե’րս, նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, ժամը 18:30-ին հանդիպում ենք ԷՕՆում:
Մուտքն ազատ է:
