Այլ
Լուսանկարչական ֆլեշմոբ՝ PAN Photo-ից. ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները
PAN Photo-ն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պարտեզում իրականացնելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շուրջ հանրության իրազեկվածության բարձրացմանը նվիրված լուսանկարչական ֆլեշմոբ:
Հրավիրում ենք դառնալու համաշխարհային քարոզարշավի մի մասը՝ մասնակցելով այս ֆլեշմոբին:
Միացիր մեզ նոյեմբերի 21-ին, լուսանկարվիր՝ ընտրելով կայուն զարգացման 17 նպատակից որևէ մեկը և կիսվիր ընկերներիդ հետ սոցցանցերում #SDGs և #GlobalGoals հաշթեգերով:
__
Կայուն զարգացման համաշխարհային օրակարգն ընդունվել է այս տարվա սեպտեմբերին 193 անդամ-երկրների կողմից և ընդգրկում է կայուն զարգացման 17 նպատակ, որոնք վերջ կդնեն աղքատությանը և կխթանեն երկրների բարգավաճումը մինչև 2030թ.-ը:
