Հանդիպում արվեստի հետ. Զարդ. զարդանախշից` զարդաշխարհ
Նոյեմբերի 26-ին` ժամը 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված զարդանախշի և զարդարվեստի յուրահատուկ խորհրդին, որն անց է կացվում կենտրոնի «Շունչ» ցուցադրության շրջանակներում:
Ծրագրում`
«Արծիվ» սրահ
• Ցուցադրության դիտում
Հատուկ միջոցառումների սրահ
• Ցուցադրության ներկայացում նախագծի հեղինակ ճարտարապետ Վազգեն Բրուտյանի կողմից՝ ԹՈՒՄՈ-ի իր ուսանողների/ «Արդեան» նախագծող խմբի մասնակցությամբ
• Զեկույց՝ «Զարդ. զարդանախշից` զարդաշխարհ»
Բանախոս՝ ազգագրագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Աբրահամյան
• «Շունչ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
