Ցուցահանդես
Յակով Զարգարյանի հավաքածուների ցուցադրություն
Ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնում է` դաշնակահար, մանկավարժ, երաժշտագիտական աշխատությունների հեղինակ, կերպարվեստի սիրահար և հավաքորդ Յակով Զարգարյանի բացառիկ հավաքածուների ցուցադրությունը, նվիրված պրոֆեսորի 90 ամյակին:
Առաջին անգամ կցուցադրվի դիմանկարների հավաքածուն, որն իրենից ներկայացնում է տարբեր հեղինակների վրձնին պատկանող Յակով Զարգարյանի 70-ից ավելի դիմանկար:
Պատկերազարդ հավկիթների հավաքածուն ներառում է փայտից, կավից, ապակուց և մետաղից 940 նկարազարդ ցուցանմուշ:
