Այլ
Ի՞նչ է փոփ արտը
Սթրիտ արտի վարպետության դասից հետո ձեզ համար պատրաստել ենք ևս մեկը: Նոյեմբերի 25-ին խոսելու ենք փոփ արտի ծագման և պատմության մասին, անդրադառնալու ենք շարժման ամենավառ ներկայացուցիչներին, քննարկելու ենք տեխնիկան և ոճական սկզբունքները: Վերջում կաշխատենք մեր սեփական փոփ արտ նախագծի վրա: Դասը կվարի իլյուստրատոր Լուսինե Խանդիլյանը, նույն ինքը՝ Վեյա Մագենտան:
Միացե՛ք մեզ զվարճանալու և սեփական արվեստի նմուշ ստեղծելու:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ՝ նկարչական պարագաները, թեյ/սուրճ, քաղցրավենիք):
