"100 բիզնես գաղտնիքներ" գրքի շնորհանդես
Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք՝ "100 բիզնես գաղտնիքներ" վերնագրով, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, ներկայացված են մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարեւորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր եւ այլն:
Գրքի նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում եւ սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ դուք կիմանաք 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք ձեր բիզնեսը զարգացնելու համար:
Հրավիրում ենք Ձեզ Կոնգրես հյուրանոցի մեծ սրահ, մուտքն ազատ է: