Արթուր Շահնազարյանի դասախոսությունների շարք
Դեկտեմբերի 9-ին` ժամը 15:30-ին Նարեկացի Արվեստի Միությունում կմեկնարկի կոմիտասագետ, խազագետ, երգահան Արթուր Շահնազարյանի դասախոսությունների շարքը:
Արթուր Շահնազարյանը մասնագիտական ակտիվ գործունեություն ծավալելով Հայաստանում և արտերկրում՝ նպատակ ունի լսարանին ծանոթացնել հայ ավանդական երաժշտությանը: Նրա, Նարեկացի Արվեստի Միությունում մեկնարկող և շարունակական բնույթ կրող դասախոսությունների շարքը միտված է ծառայելու այդ նպատակին:
Դասախոսությունները վերաբերելու են հայ ավանդական երաժշտության տարբեր ճյուղերին և դրսևորումներին, որոնց ընթացքում կարծարծվեն ծեսերի ժամանակ և տոներին հնչող երաժշտության թեմաները: Բանախոսը կխոսի երաժշտության բնականության և բժշկող լինելու մասին, կանդրադառնա եկեղեցական երաժշտության տարբեր փուլերին և էպոսի երգերին: Հանդիսատեսին սպասվում են նմանօրինակ թվով 10 հայկական երաժշտության ուրույն տեսակներին, նրանց նրբություններին ու առանձնահատկություններին վերաբերող դասախոսություններ:
Առաջին դասախոսությունը կրում է « Երաժշտության բնականության հարցը» խորագիրը:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: