LOFT-ն առանց տորթ. բարեգործական տարեդարձ
Դեկտեմբերի 8-ին Լոֆթի տարեդարձն է։
«Լոֆթի» համար հատկանշական այս օրը երկար նախապատրաստական աշխատանքների սկիզբ էր․ ծննդյան տորթի դիզայն, տոնական սեղանի պատրաստություն, երեկոյի հաղորդավարի ընտրություն, համերգային ծրագիր, հրավիրատոմսեր, այս ամենի ֆինանսական հաշվարկն ու կազմակերպման ընթացքը․․․ Եվ աշխատանքների ամենաթունդ պահին, երբ ծննդյան օրվան մնացել են հաշված օրեր, «Լոֆթ»-ը կայացրեց մի որոշում, որով որեւէ կերպ չի ցանկանում առանձնանալ, մատնանշվել․․․ Պարզապես այն 1,000,000 դրամը, որը նախատեսված էր ծննդյան եռուզեռի համար, տրամադրվելու է փոքրիկի, ով ունի առողջական խնդիրներ։
Եվ այսպես․․․ Ավանդական ծննդյան տորթի, տոնական սեղանի, նկարահանման եւ այլ ծախսերի փոխարեն «Լոֆթ»-ը հանդես կգա այս նախաձեռնությամբ։ Առաջարկում ենք միանալ «Լոֆթն առանց տորթ» յուրահատուկ ձեւաչափով տարեդարձին, որը վերափոխվել է #nonstop իվենթների շարքի:
Իվենթներից գոյացած ողջ հասույթը ևս փոխանցվելու է 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժմանը:
Ուրախ ենք, որ մեր գործունեության 1 տարվա ընթացքում մեզ շատ հարազատ դարձած գործընկերները կիսեցին մեր այլ ծննդյան տարեդարձի գաղափարը եւ պատրաստակամություն հայտնեցին մասնակիցը լինել բարեգործության։
Մասնակցի՛ր «Լոֆթ»-ի ծննդյան օրվա շրջանակներում իրականացվող որևէ իվենթի և մաս կազմի՛ր բարեգործության՝ համատեղելով օգտակարը և հաճելին։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: