Հագուստի փոխանակում
Նոր տարի, նոր կերպար: Հոգնե՞լ ես հին հագուստներիցդ: Ցանկանո՞ւմ ես փոխել ոճդ, նոր գույներ և համադրություններ փորձել գալիք տարում: Ունե՞ս չօգտագործված հագուստ, որ կարող ես տալ մեկ ուրիշին: Մասնակցի՛ր ԷՕՆի ամանորյա հագուստի փոխանակմանը, ուր քեզ չպետքական իրերը կարող են ուրախություն պարգևել մեկ ուրիշին:
Կանոններ.
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, քեզ հետ բե՛ր ԷՕՆ չօգտագործված հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ: Խնդրում ենք ուշադիր լինել, որպեսզի հագուստը չլինի պատռված կամ կեղտոտ: Նախօրոք լվացե՛ք դրանք և չորացրե՛ք: Յուրաքանչյուր իրի դիմաց ձեզ կտրվի կտրոն: Իրերը կառանձնացվեն ըստ տեսակների՝ կազմելով ԷՕՆի հագուստի խանութը: Այնուհետև կարող եք շրջել և փորձել տարբեր հագուստներ և փոխանակել ձեր կտրոնը նոր հագուստի դիմաց: Փոխանակումից հետո մնացած հագուստը նվիրաբերվելու է Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:
Միաժամանակ տեղի է ունենալու վարպետության դաս այն մասին, թե ինչպես կարելի է հին հագուստը վերանորոգել և ձևափոխել՝ օգտագործելով առօրյա առարկաներ, օրինակ՝ կոճակներ և թելեր: Դասը վարելու է «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր Լիլիթ Ղարիբյանը՝ Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ նորաձևության դիզայներ:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը):
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։