«Չոր մարքեթինգ». մարքեթինգային գործիքներ, որոնք բազմապատկում են շահույթը 2
Դեկտեմբերի 8-ին LOFT-ում տեղի ունեցավ բարեգործական թրեյնինգ: Բայց, քանի որ, ժամանակը սուղ էր, չհասցրինք քննարկել բոլոր գործքիները, դեկտեմբերի 20-ին՝ կիրակի առավոտյան կհանդիպենք՝ շարունակելու կիսատ թողածը:
Եթե
-մտածում եք, որ բոլորը խոսում են տեսական մարքեթինգից, բայց չեն տալիս օգտակար գործիքներ,
-ցանկանում եք հիմնել բիզնես, բայց դեռ չեք որոշել մարքեթինգային ռազմավարությունը,
-աշխատում եք որպես մարքեթինգի մասնագետ ու ցանկանում եք արդյունավետությունը բարձրացնել,
Ապա այս թրեյինգը կարող է շրջադարձային լինել Ձեզ համար:
Լոֆթի Բիզնես ակումբն ու «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոն-ը ներկայացնում են սեմինար մարքեթինգի արդյունավետ գործիքներով հետաքրքրվածների համար:
Սեմինարի ընթացքում քննարկելու ենք.
• Արդյունավետ մարքեթինգի առանձնահատկությունները
• ինչից է սկսվում մարքեթինգը
• ինչ մարքեթինգային գործիքներն են գործում Հայաստանում
• ինչպես կիրառել մարքեթինգը առավելագույս արդյունավետ
«Չոր մարքեթինգ» սեմինարը նախատեսված է ինչպես սկսնակ գործարարների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր երբևէ պատրաստվում են սեփական պրոյեկտը հիմնել կամ աշխատում են որպես մարքեթոլոգ:
Սեմինարը վարելու են գործարար, ֆինանսիստ, Ռազմավարական բիզնեսի համահիմնադիրներ Գրիգոր Առաքելյանն ու Վահրամ Միրաքյանը:
Մուտքը՝ անվճար:
