Այլ
Հանդիպում քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ
Վերջերս լրացավ Սարգիս Մուրադյան պատկերասրահի մեկ տարին։ Այս մեկ տարվա ընթացքում մենք կազմակերպել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հանդիպել հետաքրքիր արվեստագետների հետ։
Մեր 1-ամյա տոնական միջոցառման հյուրն է Ֆլորենցիայում ապրող և ստեղծագործող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը, ում հետ դուք կրկին կարող եք հանդիպել դեկտեմբերի 19-ին` ժամը 17։00-ին, լսել իր կատարած աշխատանքների և հետագա ծրագրերի մասին։
