Նվերների փաթեթավորման բաց դաս
Շուտով Ամանոր է… Մեզանից յուրաքանչյուրը զբաղված է սիրելիների համար նվերներ գնելով (կամ դրանց մասին մտքերով J ), բայց արի ու տես, որ նվերներ գնելը դեռ գործի կեսն է. դրանք պետք է նաև գեղեցիկ փաթեթավորել: Հենց դրա համար էլ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, իրականացնում է նվերների փաթեթավորման ուղղված բաց դաս:
Դասի ընթացքում Արփի Խուպիարյանը, ով նվերների փաթեթավորման հարցում գիտակ է, մեզ կսովորեցնի ուղղանկյուն, քառակուսի, կլոր իրերի, շշերի փաթեթավորման գաղտնիքները, ինչպես նաև կծանոթացնի Ամանորին առավել հաճախ օգտագործվող գույների հետ:
Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի հետաքրքրվածներին խնդրում ենք գրանցվել այստեղ (https://docs.google.com/forms/d/1encMaVZEaz8UTACXzUcXiMzr7iZFE5Ja0ne8RdYSKAU/viewform): Առաջինը գրանցված 20 մասնակիցները կստանան հանդիպմանն իրենց մասնակցությունը հաստատող պատասխան նամակ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ որպեսզի դասընթացն առավել օգատակար լինի անձամբ Ձեզ համար, խնդրում ենք Ձեզ հետ բերել ամանորյա նվերներ (կամ դատարկ տուփեր) և դրանք փաթեթավորելու համար նախընտրելի նյութեր (զարդարելու թղթեր, ժապավեններ և այլն):
