Արմմոնո փառատոնի երեկո / Armmono Festival
«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին:Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանդիսականի դատին հանձնվել է Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացումը` Հովհաննես Բաբախանյանի մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել են ճանաչված դերասաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից: 2005թ. «Արմմոնոն» վերանվանվել է և դարձել «Շեքսպիրյան» փառատոն: Սակայն բազմաթիվ թատերասերների խնդրանքով Հ. Ղազանչյանը կրկին վերադարձրեց նախկին անվանումն ու առանձնացրեց «Շեքսպիրյան» փառատոնը: Այսպիսով, 2009թ. սկսած՝ մոնոներկայացումների փառատոնը կրեց նախկին անունը՝ «Արմմոնո»: 2009թ. փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմանները. այն անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլև Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Բեմադրությունները տեղի ունեցան Ալեքսանդր Շիրվանզադեի անվան Կապանի թատրոնի վերանորոգված շենքում: Փառատոնին մասնակցեցին դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: 2011թ. հուլիսի 18-22-ը փառատոնն անցեկացվել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Փառատոնը նվիրված է եղել Արցախի հռչակման 20-ամյակին: Կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաև ԼՂՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 2009թ.-ից «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը Մարիաննա Մխիթարյանն է:
