Թղթի արվեստ/ Paper Art
Դեկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Թղթի արվեստ» դասընթացը, որը կվարի Լիլիա Տոնականյանցը:
Բազմիցս տեսել եք համացանցում ոլորված գունավոր թղթերից պատրաստված ամենատարբեր իրեր՝ բացիկներ, նկարներ, նույնիսկ եռաչափ առարկաներ: Այս դասընթացի շրջանակներում մենք կսովորենք պատրաստել գեղեցիկ փաթիլներ` կիրառելով «քվիլինգ» (անգլ. - quilling) թղթի արվեստը, որը գուցե դառնա ձեր սիրելի զբաղմումքը:
Մուտքը` 1000 դրամ:
Լիլիա Տոնականյանց
Լիլիան 2010 թ-ից զբաղվում է քվիլլինգ արվեստաձևով: 2010 թ-ից սկսած մասնակցել է Երևանում անցակցվող բոլոր ցուցահանդես-վաճառքներին: 2015թ-ից նաև տիկնիկներ է կարում թաղիքից: Նրա աշխատանքները ներկայացված են Peacock, Angel խանութներում, Տաշիր առևտրի կենտրոնի հարսանյաց տաղավարում, Էջմիածնում Մայր տաճարի և Ս.Հռիփսիմե եկեղեցու հուշանվերների խանութներում, Տաթևի վանքի հուշանվերների խանութում, Էջմիածնում Մաչանենց տուրիզմ և Արտ-ի հուշանվերների խանութում և այլն: Վարում է քվիլինգի և թաղիքի խմբակներ:
