Այլ
Սուրբ ծննդյան դեկորատիվ պսակ/ Christmas decorative wreath
Դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Սուրբ ծննդյան դեկորատիվ պսակ» դասընթացը, որը կվարի Մանե Ավետիսյանը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի այս խորհրդանիշը ձեր տունը կլցնի ջերմությամբ և տոնական տրամադրությամբ: Միացեք այս դասընթացին և պատրաստեք ձեր սեփական դեկորատիվ պսակը, իսկ Մանեն կսովորեցնի, թե ինչպես ճիշտ համատեղել գույներն ու տարատեսակ նյութերը:
Մուտքը` 2500 դրամ:
Մանե Ավետիսյան
Սուրբ ծննդյան դեկորատիվ պսակի պատրաստման դասընթացը կվարի ֆլորիստ-դիզայներ Մանե Ավետիսյանը: Մանեն սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, իսկ 2005 թվականին ավարտել՝ Բրաբիոն ֆլորա սերվիս կրթական կենտրոնը: 2006 թվականից սկսել է ծավալել իր գործունեությունը որպես ֆլորիստ- դիզայներ:
