ABBYY-ից «ԱՅԲ». Ինչպե՞ս և ինչու՞
Ի՞նչ ներկա և ապագա ունենք Հայաստանում, ու՞ր ենք գնում, որո՞նք են զարգացման հնարավոր ուղղությունները և ամենակարևորը՝ ինչու՞ մնալ Հայաստանում: Այս հարցերը, վստահաբար, շատերին են անհանգստացնում:
Դեկտեմբերի 21-ին Լոֆթ-ի Բիզնես և HR ակումբների հյուր՝ ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը կներկայացնի իր տեսակետը նշյալ հարցերի շուրջ: Նա թողել է իր բիզնեսը Ռուսաստանում և վերադարձել Հայաստան՝ նպաստելու կրթության ոլորտի զարգացմանը, քանի որ հավատում է, որ ապագայի հաջողությունների հիմքը կրթությունն է: «Հաջողությունների ձգտող մարդը պետք է լինի ստեղծարար և ձգտի՝ աշխարհում նոր բան ավելացնել, փոխել և ստեղծել»,- նշում է նա:
Արամ Փախչանյանը կխոսի
• Հայաստան վերադառնալու պատճառների,
• հաջողության հասնելու գաղտնիքների
• «Այբ»-ի՝ որպես գործատուի, աշխատելաոճի,
• թիմային աշխատանքի և կորպորատիվ մշակույթի,
• արդյունավետ բիզնես պրոյեկտներ սկսելու հիմունքների և այլ նմանատիպ հարցերի մասին:
Մուտքավճար՝ 1800 դրամ
Սպասում ենք Ձեզ դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին «Լոֆթ»-ում:
ABBYY ընկերությունը հիմնադրվել է 1989թ-ին Մոսկվայում Դավիթ Յանի կողմից: Ծրագրային ապահովում արտադրող ընկերության ամենահայտնի արտադրանքներից են տեքստերի ճանաչման ABBYY Fine Reader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում:
